Բարի գալուստ մեր առանց գլյուտեն թխարանը՝ կանանց կողմից հիմնադրված բիզնես, որի հիմքում ընկած է անձնական պատմություն և համոզմունք, որ առողջ, համեղ և անվտանգ սնունդը պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ սննդային սահմանափակումներից։
Մեր ճանապարհը սկսվեց, երբ մեր հարազատներից մեկի մոտ հայտնաբերվեց ցելիակիա։ Այդ պահից սկսվեց երկար ու դժվար որոնում՝ առանց գլյուտեն, բայց իսկապես համեղ և ապահով սնունդի։ Պարզեցինք, որ մեր քաղաքում չկա մասնագիտացված առանց գլյուտեն թխարան։ Փորձարկումների, սխալվելու և հաջողելու, սիրով լեցուն աշխատանքի արդյունքում ստեղծվեց մեր թխարանը։Այստեղ յուրաքանչյուր հաց, թխվածք կամ քաղցրավենիք պատրաստվում է մաքուր բաղադրիչներով, խնամքով մշակված բաղադրատոմսերով և անսահման նվիրումով։ Մենք չենք պատրաստում միայն ուտեստներ․ մենք ստեղծում ենք վստահություն, հոգատարություն և համայնք։ Մեր թխարանը տեղ է, որտեղ կարող եք ոչ միայն վայելել առանց գլյուտեն թխվածքներ, այլ զգալ, որ դուք կարևոր եք։
Մեր նպատակն է նաև մշակույթի փոփոխություն բերել Հայաստանում՝ առանց գլյուտեն հանրային սնունդի պատրաստման ավելի ապահով ստանդարտներ կիրառելով։ Մեր թխարանում կիրառում ենք խիստ հսկողություն՝ գլյուտենի հետքերը բացառելու և 100% ապահով սնունդ ապահովելու նպատակով։
Մեր փոքրկ թխարանը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում․ մեր դռները բաց են բոլորի առջև։
