ՑԵԼԻԱԿԻԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ/ԱՌԱՆՑ ԳԼՅՈՒՏԵՆԿՅԱՆՔ

Ի՞նչ է Ցելիակիա հիվանդությունը

Ցելիակիան աուտոիմուն հիվանդություն է: Գլյուտեն պարունակող սնունդ ուտելիս իմունային համակարգը վնասում է բարակ աղիքների լորձաթաղանթը, ինչի հետևանքով խանգարվում է սննդանյութերի յուրացումը և առաջ են գալիս առողջական խնդիրներ:

Որո՞նք են ցելիակիայի ախտանշանները

Աղիքային նշաններ

  • Փորլուծություն կամ փորկապություն
  • Փքվածություն, գազեր
  • Որովայնի ցավ

Ընդհանուր նշաններ

  • Քաշի կորուստ կամ երեխաների աճի դանդաղում
  • Մշտական հոգնածություն
  • Սակավարյունություն (երկաթի պակաս)
  • Հոդերի կամ ոսկորների ցավ
  • Մաշկի ցան (հերպետիդեռմա)

Ախտանիշների բացակայություն (որոշ մարդկանց մոտ հիվանդությունը լուռ է զարգանում)

Ինչպե՞ս է ախտորոշվում ցելիակիա հիվանդությունը

  • Արյան հատուկ թեստեր
  • Աղիքային բիոպսիա՝ լորձաթաղանթի վնասը գնահատելու համար

Կարևոր է: Սննդակարգը չփոխել մինչև հետազոտությունները, որովհետև դա կարող է թեստերը կեղծ բացասական դարձնել:

Ո՞րն է տարբերությունը ցելիակիայի և գլյուտենի հանդեպ անհանդուրժողականության միջև

  • Ցելիակիա հիվանդությունը աուտոիմուն է և վնասում է աղիքները, առաջացնում սննդանյութերի կլանման խնդիրներ ու լուրջ բարդություններ:
  • Գլյուտենի հանդեպ ոչ ցելիակային անհանդուրժողականությունը (գլյուտեն սենսիտիվություն) չունի նույն տեսակի աղիքային վնաս: Ախտանշանները նման են (փքվածություն, որովայնի ցավ), բայց աուտոիմուն պատասխան չկա:

Բուժումը երկուսում էլ գլյուտենազուրկ սննդակարգն է:

Ի՞նչ մթերքներ կարելի է ուտել

Գլյուտեն չպարունակող մթերքներ՝

  • Բոլոր տեսակի միսը՝ տավար, ձուկ, հավ
  • Կաթնամթերքը 
  • Բանջարեղեն և մրգեր
  • Բրինձ, եգիպտացորեն, հնդկաձավար, քինուա
  • Լոբազգիներ
  • Ընկույզներ և սերմեր
  • Առանց գլյուտեն հացեր
     

Ի՞նչ մթերքներ խստիվ արգելվում են

  • Ցորեն, գարի, տարեկան, հաճար, բլղուր
  • Սովորական վարսակ (եթե չի նշված որպես գլյուտենազուրկ)
  • Սովորական հաց, բուլկի, մակարոն
  • Պատրաստված սոուսներ, երշիկեղեն կամ պահածոներ, եթե բաղադրությունը ստուգված չէ
     

Ինչպե՞ս կարդալ պիտակները

  • Միշտ փնտրեք «առանց գլյուտեն» նշումը:
  • Սովորեք կարդալ թաքնված բաղադրիչները, օրինակ՝
  • Modified wheat starch — գլյուտեն պարունակող
  • Malt — գարիից է ստացվում
  • Սոյայի սոուս — հաճախ պարունակում է ցորեն
  • Եթե կասկածում եք, մի գնեք:

Ինչպե՞ս սնվել դրսում

  • Նախապես տեղեկացեք ռեստորանի մասին
  • Հարցրեք՝ ինչպես է պատրաստվում կերակուրը (արդյոք կա առանձին տարածք)
  • Պահանջեք մաքուր սպասք
  • Պարզ խոսեք՝ «Ես ունեմ ցելիակիա հիվանդություն, նույնիսկ փոքր քանակությունը վնասակար է»

 

Ո՞րն է բուժումը

Միակ բուժումը կյանքում խիստ գլյուտենազուրկ սննդակարգն է։
Դեղամիջոց չկա, որը փոխարինի այդ սննդակարգին:

Ձեր առողջությունը ձեր ձեռքերում է:

Ցելիակիայով հնարավոր է լիարժեք, առողջ կյանք ապրել՝ գիտակից ընտրություններով ու նախօրոք պլանավորված կենսակերով:

Այս բրոշուրը պատրաստվել է Gluten Free Bakery-ի կողմից Եվրոպական Միության աջակցությամբ։

www.glutenfreebakery.am