Ի՞նչ է սա և ինչու՞ է կարևոր իմանալ
Այսօր շատ մարդիկ իրենց սննդակարգում սկսում են ուշադրություն դարձնել գլյուտենին։ Ոմանք մտածում են, թե դա նորաձևություն է, բայց իրականում՝ շատերի առողջությունն է կախված դրանից։
Ի՞նչ է գլյուտենը
Գլյուտենը սպիտակուց է, որը պարունակվում է ցորենի, գարու, տարեկանի մեջ։ Այն խմորին տալիս է ձգվողություն և փափկություն՝ բայց բոլորի օրգանիզմը նույն ձևով չի ընդունում այն։
Ի՞նչ է գլյուտենի նկատմամբ անհանդուրժողականությունը
Դա վիճակ է, երբ գլյուտեն պարունակող սնունդից հետո առաջանում են տհաճ ախտանշաններ, սակայն առանց ցելիակիայի ախտորոշման։
- Հաճախ հանդիպող ախտանշաններ
- Փքվածություն ու որովայնի ցավ
- Մարսողական խնդիրներ
- Հոգնածություն
- Գլխացավ կամ մտքերի մառախուղ
- Մաշկի գրգռումներ
- Տրամադրության անկում
Ինչպե՞ս հասկանալ, որ ունե՞ք գլյուտենի հանդեպ զգայունություն
- Խորհրդակցեք բժշկի հետ
- Անցեք փորձնական առանց գլյուտեն սննդակարգի
- Ուշադրություն դարձրեք ինքնազգացողությանը
- Եթե վերադառնում են ախտանշանները՝ հավանական է, որ խնդիրն այդտեղ է
Ինչու՞ է դա կարևոր
Անտեսված գլյուտենային անհանդուրժողականությունը կարող է բերել երկարաժամկետ առողջական խնդիրների՝ մշտական բորբոքումից մինչև էներգիայի բացակայություն։ Իսկ առողջ, գլյուտենազուրկ սննդակարգը
