Ի՞նչ է Ցելիակիա հիվանդությունը
Ցելիակիան աուտոիմուն հիվանդություն է: Գլյուտեն պարունակող սնունդ ուտելիս իմունային համակարգը վնասում է բարակ աղիքների լորձաթաղանթը, ինչի հետևանքով խանգարվում է սննդանյութերի յուրացումը և առաջ են գալիս առողջական խնդիրներ:
Որո՞նք են ցելիակիայի ախտանշանները
Աղիքային նշաններ
- Փորլուծություն կամ փորկապություն
- Փքվածություն, գազեր
- Որովայնի ցավ
Ընդհանուր նշաններ
- Քաշի կորուստ կամ երեխաների աճի դանդաղում
- Մշտական հոգնածություն
- Սակավարյունություն (երկաթի պակաս)
- Հոդերի կամ ոսկորների ցավ
- Մաշկի ցան (հերպետիդեռմա)
Ախտանիշների բացակայություն (որոշ մարդկանց մոտ հիվանդությունը լուռ է զարգանում)
Ինչպե՞ս է ախտորոշվում ցելիակիա հիվանդությունը
- Արյան հատուկ թեստեր
- Աղիքային բիոպսիա՝ լորձաթաղանթի վնասը գնահատելու համար
Կարևոր է: Սննդակարգը չփոխել մինչև հետազոտությունները, որովհետև դա կարող է թեստերը կեղծ բացասական դարձնել:
Ո՞րն է տարբերությունը ցելիակիայի և գլյուտենի հանդեպ անհանդուրժողականության միջև
- Ցելիակիա հիվանդությունը աուտոիմուն է և վնասում է աղիքները, առաջացնում սննդանյութերի կլանման խնդիրներ ու լուրջ բարդություններ:
- Գլյուտենի հանդեպ ոչ ցելիակային անհանդուրժողականությունը (գլյուտեն սենսիտիվություն) չունի նույն տեսակի աղիքային վնաս: Ախտանշանները նման են (փքվածություն, որովայնի ցավ), բայց աուտոիմուն պատասխան չկա:
Բուժումը երկուսում էլ գլյուտենազուրկ սննդակարգն է:
Ի՞նչ մթերքներ կարելի է ուտել
Գլյուտեն չպարունակող մթերքներ՝
- Բոլոր տեսակի միսը՝ տավար, ձուկ, հավ
- Կաթնամթերքը
- Բանջարեղեն և մրգեր
- Բրինձ, եգիպտացորեն, հնդկաձավար, քինուա
- Լոբազգիներ
- Ընկույզներ և սերմեր
- Առանց գլյուտեն հացեր
Ի՞նչ մթերքներ խստիվ արգելվում են
- Ցորեն, գարի, տարեկան, հաճար, բլղուր
- Սովորական վարսակ (եթե չի նշված որպես գլյուտենազուրկ)
- Սովորական հաց, բուլկի, մակարոն
- Պատրաստված սոուսներ, երշիկեղեն կամ պահածոներ, եթե բաղադրությունը ստուգված չէ
Ինչպե՞ս կարդալ պիտակները
- Միշտ փնտրեք «առանց գլյուտեն» նշումը:
- Սովորեք կարդալ թաքնված բաղադրիչները, օրինակ՝
- Modified wheat starch — գլյուտեն պարունակող
- Malt — գարիից է ստացվում
- Սոյայի սոուս — հաճախ պարունակում է ցորեն
- Եթե կասկածում եք, մի գնեք:
Ինչպե՞ս սնվել դրսում
- Նախապես տեղեկացեք ռեստորանի մասին
- Հարցրեք՝ ինչպես է պատրաստվում կերակուրը (արդյոք կա առանձին տարածք)
- Պահանջեք մաքուր սպասք
- Պարզ խոսեք՝ «Ես ունեմ ցելիակիա հիվանդություն, նույնիսկ փոքր քանակությունը վնասակար է»
Ո՞րն է բուժումը
Միակ բուժումը կյանքում խիստ գլյուտենազուրկ սննդակարգն է։
Դեղամիջոց չկա, որը փոխարինի այդ սննդակարգին:
Ձեր առողջությունը ձեր ձեռքերում է:
Ցելիակիայով հնարավոր է լիարժեք, առողջ կյանք ապրել՝ գիտակից ընտրություններով ու նախօրոք պլանավորված կենսակերով:
Այս բրոշուրը պատրաստվել է Gluten Free Bakery-ի կողմից Եվրոպական Միության աջակցությամբ։
www.glutenfreebakery.am
