Գլյուտենի նկատմամբ անհանդուրժողականություն

Ի՞նչ է սա և ինչու՞ է կարևոր իմանալ 

Այսօր շատ մարդիկ իրենց սննդակարգում սկսում են ուշադրություն դարձնել գլյուտենին։ Ոմանք մտածում են, թե դա նորաձևություն է, բայց իրականում՝ շատերի առողջությունն է կախված դրանից։

Ի՞նչ է գլյուտենը 

Գլյուտենը սպիտակուց է, որը պարունակվում է ցորենի, գարու, տարեկանի մեջ։ Այն խմորին տալիս է ձգվողություն և փափկություն՝  բայց բոլորի օրգանիզմը նույն ձևով չի ընդունում այն։

Ի՞նչ է գլյուտենի նկատմամբ անհանդուրժողականությունը 

Դա վիճակ է, երբ գլյուտեն պարունակող սնունդից հետո առաջանում են տհաճ ախտանշաններ, սակայն առանց ցելիակիայի ախտորոշման։

  • Հաճախ հանդիպող ախտանշաններ 
  • Փքվածություն ու որովայնի ցավ 
  • Մարսողական խնդիրներ 
  • Հոգնածություն 
  • Գլխացավ կամ մտքերի մառախուղ 
  • Մաշկի գրգռումներ 
  • Տրամադրության անկում 

Ինչպե՞ս հասկանալ, որ ունե՞ք գլյուտենի հանդեպ զգայունություն 

  • Խորհրդակցեք բժշկի հետ
  • Անցեք փորձնական առանց գլյուտեն սննդակարգի
  • Ուշադրություն դարձրեք ինքնազգացողությանը
  • Եթե վերադառնում են ախտանշանները՝ հավանական է, որ խնդիրն այդտեղ է

Ինչու՞ է դա կարևոր 

Անտեսված գլյուտենային անհանդուրժողականությունը կարող է բերել երկարաժամկետ առողջական խնդիրների՝ մշտական բորբոքումից մինչև էներգիայի բացակայություն։ Իսկ առողջ, գլյուտենազուրկ սննդակարգը